Լրահոս տղամարդկանց համար
Հայաստանում անպտղության ցուցանիշը նորմայի մոտ է
Հայաստանում անպտղությունը կազմում է 18 տոկոս, որը նորմային մոտ է: Այս մասին ասուլիսում ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆ. Գեորգի Օկոևը: Անպտղության պատճառներն, ըստ նրա, տարբեր են լինում. «Լինում են դեպքեր, երբ արտամարմնային բեղմնավորումն է լինում միակ ճանապարհը` երբ լինում են փողերի բացակայություն, բորբոքային պրոցես, ամուսնու մոտ սերմնաբջիջների քանակը քիչ է լինում և այլն»,- ասաց նա: Արտամարմնային բեղմնավորման գինը, ըստ պրոֆեսորի, կախված է հետազոտությունների ծավալից. միջին գինը սկսվում է մեկ միլիոն դրամից` կախված դեղորայքի ծախսից:
Panorama.am
Հայաստանում աճել է անպտղությամբ տառապող տղամարդկանց թիվը
Անպտղության բուժումը Հայաստանում մեկ միլիոն դրամից ավելի գումար և բուժման երկար գործընթաց է պահանջում: «Բուժման կուրսն սկսող զույգը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի երկարատև կուրսի: Ի դեպ, միշտ չէ, որ հարյուր տոկոսանոց արդյունքի ենք հասնում, այնպես որ պետք է զինվել համբերությամբ ու պատրաստ լինել ամեն տեսակի արդյունքի», - այսօր ասուլիսում ասաց պրոֆեսոր Գեորգի Օկոևը:
Նա նշեց նաև, որ Հայաստանում անպտղության դեմ պայքարը տարեցտարի ավելի արդյունավետ է դառնում, բայց դրան զուգահեռ բավականին աճել է անպտղությամբ տառապող տղամարդկանց թիվը: Սա ևս կարող է դառնալ արհեստական բեղմանավորման պատճառ, սակայն, ըստ Օկոևի, սա այն դեպքը չէ, երբ կարելի է ամաչել ու նստել տանը: «Ամեն հիվանդություն ունի իր բուժումը, և ինչքան ավելի շուտ իմանանան ու ինչքան երիտասարդ տարիքից սկսեն բուժվել, այնքան ավելի էֆեկտիվ կլինի ստացված կուրսը», - կարևորեց բժիշկը:
tert.am
30.09.2011 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
|
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Մեդ-Պրակտիկ
21.02.2016
Հարգելի Narine, բարև Ձեզ: Սերմնաժայթքումից հետո, բեղմնավորման համար անհրաժեշտ սերմնահեղուկի քանակը կուտակվում է հեշտոցի հետին կամարում, որտեղից էլ ակտիվ սպերմատոզոիդներն անցնում են արգանդի խոռոչ: Սերմնահեղուկի մնացած մասը դուրս է գալիս հեշտոցից: Ինչ վերաբերում է չհղիանալուն, պատճառները բազմաթիվ են: Սկզբի համար ցանկալի է ստուգել ձվազատման ֆունկցիան:
Narine
22.01.2016
Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի Krisitna, բարև Ձեզ: Մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ Մոր և Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից (նախկին Մարգարյան ծննդատուն): Ստորև կոնտակտային տվյալներն են.
Ք. Երևան Մաշտոցի պող. 22 շենք.
հեռ. (010) 53-13-42
(010) 53-01-72
kristina
24.12.2015
Մեդ-Պրակտիկ
19.12.2015
Հարգելի Veronika, բարև Ձեզ: Անպտղության պատճառներից մեկը փողերի անանցանելիությունն է: Սակայն առանց հետազոտվելու կարելի է ընդամենը ենթադրել: Դա պարզելու համար կատարվում է հիստերոսալպինգոգրաֆիա: Ինչ վերաբերում է դաշտանային ցիկլին, հարկավոր է նաև պարզել ձվազատում կանոնավոր կատարվում է, թե ոչ:
veronika
17.12.2015
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի Veronika, բարև Ձեզ: Անպտղության պատճառները բազմաթիվ են: Պատճառ կարող են լինել ինչպես Ձեր, այնպես էլ ամուսնու առողջական խնդիրները: Եթե այլ հետազոտություններ անցել եք, կարող եք ներկայացնել, կփորձենք օգնել Ձեզ:
veronika
10.12.2015
Մեդ-Պրակտիկ
30.10.2015
Հարգելի Mariam, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունն ուշացած պատասխանի համար: Արգանդի պարանոցի էրոզիայի կասկածի դեպքում հարկավոր է կատարել օնկօցիտոլոգիական քննություն, պարզելու համար կա բջիջների ատիպիզմ, թե ոչ: Կախված արդյունքներից բուժումը տարբեր է: Վտանգավոր է, այնքանով, որ համապատասխան բուժում չստանալու դեպքում հնարավոր է նաև չարորակացում: Այդ պատճառով ցանկալի է բուժում ստանալ որքան հնարավոր է շուտ: Բուժումը կարող է լինել կոնսերվատիվ, այսինքն դեղորայքային կամ վիրահատական` արգանդի պարանոցի էլեկտրոկոնիզացիա:
Mariam
22.09.2015
Մեդ-Պրակտիկ
20.07.2015
Հարգելի Liana, բարև Ձեզ: Արտամարմնայի բեղմնավորման դեպքում փողերը հեռացնելու կարիք չկա: Արտամարմնային բեղմնավորման ժամանակ ձվարանից վերցվում է ձվաբջիջը, կատարվում է բեղմնավորում արհեստական միջավայրում, որից հետո սաղմն արդեն տեղադրվում է արգանդի խոռոչ:
Liana
15.07.2015
Մեդ-Պրակտիկ
21.10.2014
Հարգելի Marine, բժիշկները ճիշտ խորհուրդ են տվել, հարկավոր է Ձեր ստացած բուժումից հետո, միանշանակ, սպասել երեք տարի, ապա նոր մտածել արտամարմնային բեղմնավորման մասին: Ամեն դեպքում, մեկ տարի չորս ամիսը առանձնապես լուրջ ժամկետ չէ կատարյալ առողջացում համարելու համար:
Marine
18.09.2014
ani
15.05.2013
Gayane
15.05.2013
Մեդ-Պրակտիկ
15.05.2013
Հարգելի Անի, բարին Ձեզ հետ:)
ani
15.05.2013
Մեդ-Պրակտիկ
15.05.2013
Հարգելի Անի, բարև Ձեզ, Ձեր նկարագրած ջրային գոյացությունը կարող է լինել հասունացած ձվաբջջի բուշտը (դեղին մարմնիկ), և անցում ձվազատման փուլի, կամ ձվարանի կիստա, որը, լինելու դեպքում, ամենայն հավանականությամբ փոքր է ու անվտանգ, քանի որ ցավեր չունեք։ Փորձենք լինել համբերատար ու սպասենք դրական պատասխանի։
ani
15.05.2013
Մեդ-Պրակտիկ
15.05.2013
Հարգելի Անի, բարև Ձեզ, անպտղության մասին կարելի է մտածել միայն ամուսնությունից մեկ տարի անց, փորձեք չկենտրոնանալ դրա վրա, դա միայն կխանագարի Ձեզ. շեղեք Ձեր ոշադրությունը, շարունակեք ապրել և վայելել այսօրվա կյանքը, հավատացեք, դա միայն կօգնի Ձեզ ձեռք բերել հղիանալու հավանականություն։ Եթե չունեք որևէ առողջական խնդիր, անպտղության խնդրով դիմեք ամուսնությունից մեկ տարի անց, ու անպայման հետազոտվեք երկուսով` ամուսնու հետ միասին։
ani
13.05.2013
Կարդացեք նաև
Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ, որոնք ցույց են տալիս...
14.01.2020
Տորոնտոյի և Մակգիլլայի համալսարանների մասնագետները մկների և կամավոր մարդկանց մոտ անցկացրած փորձերի արրդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցավը կանանց և տղամարդկանց մոտ տարբեր ռեակցիաներ է առաջացնում...
06.03.2019
Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հյուծող շոգերը բացասաբար են անդրադառնում տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Կանանց օրգանիզմի վրա շոգը նմանատիպ ազդեցություն չի թողնում...
28.11.2018
Բացի այն, որ իմպոտենցիայից տուժում է սեռական կյանքը, էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված որոշ հիվանդություններ, օրինակ` սրտի հիվանդությունները, կարող են մնալ չբացահայտված: Եվ արդյունքում կլինեն ողբերգական հետևանքներ...
19.03.2018
Լաբորատորիաներում սպերմատազոիդների բջիջների ստեղծման տեխնոլոգիան հույս է ներշնչում, որ կբուժվեն տղամարդկային անպտղության ամենատարածված ձևերը: Լոնդոնում Francis Crick Institute-ի գիտնականները ականջի հյուսվածքից ստեղծել են ապագա սպերմատազոիդների ցողունային բջիջներ...
17.03.2018
Ըստ գիտնականների՝ առավել բարձր ինտելեկտով տղամարդկանց սերմնահեղուկն առանձնանում է գենետիկական նյութի լավագույն որակով` համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ դաշտում հաջողություններ չունեն...
14.03.2018
Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը...
14.03.2018
Ի հակառակ գիտական աշխարհում ընդունված կարծիքի՝ սպերմատոզոիդի պոչի երկարությունը միշտ չէ, որ կապված է նրա տեղաշարժման արագության հետ: Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ մանրադիտակային աշխարհում պոչի երկարությունը և ձևի կայունությունը չի անդրադառնում...
12.03.2018
Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ...
24.01.2017
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY3HNlD3' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
